Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ադրբեջանը ռուսական ազդեցության գոտի կվերադառնա այն դեպքում, երբ արտահանվող էներգառեսուրսների նկատմամբ Ռուսաստանը հսկողություն ունենա

Ադրբեջանը ռուսական ազդեցության գոտի կվերադառնա այն դեպքում, երբ արտահանվող էներգառեսուրսների նկատմամբ Ռուսաստանը  հսկողություն ունենա
21.08.2025 | 20:14

Հայկական քաղաքական մտքի ողբերգությունը գործընթացների և իրադարձությունների իռացիոնալ ընկալումն է, կոնցեպտուալ պատկերացումների և համակարգային վերլուծության ստորադասումը երևակայական և կոնսպիրոլոգիական պատկերների առաջ։ Հատկանշական է, որ սա արվում է երբեմն գիտակցաբար, երբեմն` անգիտակցաբար։

Օրինակ, տարիներ շարունակ հանրային կարծիք ձևավորող խմբերը պնդում էին, թե Արցախը իբր Ադրբեջանին զիջելով, Ռուսաստանը նպատակ է հետապնդում Ադրբեջանը վերադարձնել իր ազդեցության գոտի` ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն։ Այնինչ, ակնհայտ էր, որ Ադրբեջանը ռուսական ազդեցության գոտի կվերադառնա մի դեպքում, երբ Ադրբեջանից արտահանվող էներգառեսուրսների նկատմամբ Ռուսաստանն ունենա հսկողություն։ Իսկ այդ հսկողությունը ժամանակի ընթացքում տեսանելիորեն նվազում էր։

Ռուսաստանին մեղադրողները հաճախ են հղում կատարում 1997 թ. կնքված հայ-ռուսական բարեկամության ու փոխօգնության պայմանագրին, սակայն, չգիտես ինչու, չեն նշում, որ նույն թվականին բարեկամության ու փոխօգնության պայմանագիր կնքվեց նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, բայց այն որևէ արժեք չունեցավ, քանի որ երկրորդ չեչենական պատերազմի բերումով Ռուսաստանի ներսում ծագած դժվարությունները Ադրբեջանն օգտագործեց էներգառեսուրսների տարանցումը դիվերսիֆիլացնելու համար։ Ռուս-ադրբեջանական բարեկամության ու փոխօգնության պայմանագիրն անգամ չօգնեց Ռուսաստանի հարավի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Գաբալայի ռազմակայանի շուրջ պայմանավորվելու հարցում. ի վերջո, Ադրբեջանը հանեց իր տարածքից։

Ռուսաստանը շրջանցող և Վրաստանի տարածքով ադրբեջանական էնէրգառեսուրենրը տեղափոխող ուղիների կողքին, օգտվելով այժմ էլ ռուս-ուկրաինական հակամարտության ընձեռած հնարավորությունից, Ադրբեջանը, բնականաբար, փորձում էր էներգառեսուրսների տարանցման նոր ապահով ուղի կառուցել (սա նախատեսված էր դեռ 44-օրյա պատերազմի արդյունքով, բայց Ռուսաստանի միջամտության պատճառով 2020 թ. մնաց չիրագործված)։ Սրա մասին է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և նրա նկատմամբ հսկողության կռիվը։ Ուշագրավ է նաև այն, որ հայ-ադրբեջանական «խաղաղության» նարատիվը տվյալ պարագայում նույնական է տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացմանը։

Միևնույն ժամանակ Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էնէրգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներով Ռուսաստանն Ադրբեջանին հասկացնում է, որ էներգակիրների դիվերսիֆիկացիան քաղաքականանապես կապիտալիզացնելու հարցում անհրաժեշտ է այն պաշտպանելու ռազմական կարողություն, որի հնարավորությունը Նիկոլի շնորհիվ «փառապանծ» դարձած ադրբեջանական բանակը չունի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ